OpenAI-ը փորձարկում է նոր գործառույթ, որը ChatGPT-ին թույլ կտա սովորել օգտատիրոջ գրած տեքստերից և ընդօրինակել նրա գրելաոճը։
Չաթբոտը կկարողանա սովորել պատասխանել հաղորդագրություններին, գրել էլեկտրոնային նամակներ և կազմել փաստաթղթեր։ Յուրաքանչյուր կատեգորիային կարելի է կցել որոշակի հավելվածներ․ հաղորդագրությունների համար դա կարող է լինել Slack-ը, «Փաստաթղթեր» կատեգորիայի համար՝ Google Drive-ը և Notion-ը, իսկ «Էլեկտրոնային փոստ» բաժնի համար՝ Gmail-ը։
Կարգավորումից հետո ChatGPT-ն կկարողանա ընդօրինակել օգտատիրոջ գրելու ոճը ընտրված ծառայություններում։ Սա կազատի օգտատերերին իրենց նախընտրած գրելու ոճը բազմիցս բացատրելու կամ նամակագրության մեջ օրինակներ տեղադրելու անհրաժեշտությունից։
Ավելի վաղ Anthropic-ի Claude չաթբոտն առաջարկում էր նմանատիպ գործառույթ՝ Styles անվանումով։ Այն թույլ էր տալիս ներբեռնել նամակների և հաղորդագրությունների օրինակներ ու դրանց հիման վրա ստեղծել նոր տեքստեր։
OpenAI-ի գործառույթը, սակայն, այլ մոտեցում է օգտագործում․ ChatGPT-ն սովորում է այն տեքստերից, որոնք «ներմուծվում» են իրեն միացված ծառայություններից։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։