Ավանեսյանը հորդորել է Բյուրեղավանում ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին:
«Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն: ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը:
Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,- տեղեկացրել է Ավանեսյանը: