Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են խաղաղության գործընթացն ու TRIPP-ը
Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Ադրբեջան այցելած ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, խաղաղության գործընթացի առաջմղմանը, երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Էլնուր Մամեդովի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքների շուրջ, որն իրականացվել էր Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի և ստորագրված եռակողմ հռչակագրի տարեդարձի կապակցությամբ։
Քննարկվել են նաև «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև երթուղու ենթակառուցվածքների շինարարությունը համակարգող TRIPP Development Company-ի ստեղծման հարցը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգին ու Ռազմավարական գործընկերության մասին խարտիայում ամրագրված ուղղություններով հետագա համագործակցության հեռանկարներին։