Տղամարդը ծնկի է իջել և բացել տուփը, որտեղ երեք մատանի էր՝ յուրաքանչյուրի համար մեկական․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 32-ամյա Քարամ Նվիլաթին Սլովենիայի բլուրներից մեկում ամուսնության առաջարկ է արել իր երկու լավագույն ընկերներին՝ 29-ամյա Քրիստիան Նայդենովին և 36-ամյա Սանթերի Լեհտոնենին, հայտնում է The Independent-ը։
Նա ծնկի է իջել և բացել տուփը, որտեղ երեք մատանի էր՝ յուրաքանչյուրի համար մեկական։ Երկու ընկերներն էլ համաձայնել են, իսկ այժմ երեք տղամարդիկ պատրաստվում են հոկտեմբերին Բեռլինում անցկացնել իրենց «ընկերական հարսանիքը»։
Առաջարկության տեսանյութը Նվիլաթին հրապարակել է Instagram-ում, որտեղ այն հավաքել է ավելի քան 480 հազար հավանում։ Հրապարակման արձագանքները տարբեր են եղել՝ աջակցող մեկնաբանություններից մինչև քննադատություն։
Երեք ընկերները Բեռլինում միասին են ապրում COVID-19-ի սահմանափակումների ժամանակաշրջանից։ Նրանք ընդգծում են, որ իրենց հարաբերությունները խիստ պլատոնական են և սեռական բնույթ չեն կրում։
«Ընկերական հարսանիքը» նրանք նախատեսում են անցկացնել իրենց բեռլինյան բնակարանի տանիքում՝ ամենամոտ ընկերների մասնակցությամբ։ Արարողությունը իրավական ուժ չի ունենալու և նվիրված է լինելու միմյանց հանդեպ նրանց նվիրվածությանը