Ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյանը նոր ժամկետ նշեց

https://arm.sputniknews.ru/20260211/atvomakajani-shahagvortsumy-karvogh-e-erkaradzgvel-minchev-2046-tvakany-pashinjany-nvor-zhamket-nshec-98703573.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615158_129:0:1553:1068_1920x0_80_0_0_0bd1cfe111b0dfefeef959e1da468afb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմակայան

Բաժանորդագրվել

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում ԱՄՆ–ի հետ համագործակցությանը` Փաշինյանն ասաց, որ դեռ կտեսնեն՝ Հայաստանն ինչպես է շարունակելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ–ին կփոխանցի «Թրամփի ուղու» (TRIPP) նախագծի վերաբերյալ իր դիտարկումները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։

Պատգամավորի հարցը վերաբերում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան պաշտոնական այցից հետո ԱՄՆ–ի հետ ռազմավարական գործընկերության խորացման հետագա ճանապարհային քարտեզին և «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ժամկետներին։

«Համաձայնագրի նախագիծը հիմնված կլինի երկու երկրների կառավարությունների կողմից հաստատված շրջանակային փաստաթղթի վրա»,– նշեց վարչապետը։

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում ԱՄՆ–ի հետ համագործակցությանը` Փաշինյանն ասաց, որ դեռ կտեսնեն՝ Հայաստանն ինչպես է շարունակելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։

«Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և, իհարկե, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»,– հայտարարեց նա։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև հետաքրքրվեց` ի վերջո, ե՞րբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը, ի՞նչ պայմաններում, մինչ այդ մենք նոր ատոմակայան կառուցա՞ծ ենք լինելու, ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ւմ հետ ենք համագործակցելու։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այժմ Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` 10 տարով երկարացնելու, այսինքն` մինչև 2046 թվականը։

«Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ»,– հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:

Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։

Leave a comment