Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ռուսաստանի ժուռնալիստների միության մրցանակով

Բաժանորդագրվել

Մարգարիտա Սիմոնյանը երախտագիտության տեսաուղերձ է հղել։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արժանացել է Ռուսաստանի ժուռնալիստների միության «Համերաշխություն» մրցանակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Համերաշխություն» մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Մոսկվայում՝ Լրագրողների համերաշխության միջազգային օրը

«Այս տարի միության քարտուղարությունը որոշել է մրցանակը շնորհել RT-ի և «Ռոսիա սեգոդնյա»-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին»,- պարգևատրման արարողության ժամանակ ասել է ՌԺՄ նախագահ Վլադիմիր Սոլովյովը։

Մարգարիտա Սիմոնյանը երախտագիտության տեսաուղերձ է հղել։ Բուն մրցանակը գլխավոր խմբագրին կփոխանցեն ավելի ուշ։

«Համերաշխություն» մրցանակը հիմնադրվել է 2020 թվականին։ Լրագրողների համերաշխության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 8-ին։ Տոնը սահմանվել է 1958 թվականին՝ Լրագրողների միջազգային կազմակերպության կոնգրեսի որոշմամբ։

Leave a comment