Սարոյանն արդիական է, որովհետև աշխարհում մարդասիրության պակաս կա․ Սյուզաննա Խոջամիրյան

Բաժանորդագրվել

Սեպտեմբերի 4–ից 12–ը Հայաստանում «Սարոյանական օրեր- 2026»-ի միջոցառումներն են անցկացվում։

Սարոյանին համամարդկային դարձնում է մարդասիրությունը․ թերևս սա է պատճառը, որ նա այսօր այդքան պահանջված է, այդքան արդիական ու սիրված, «Ուրիշ նորություններում» ամերիկահայ նշանավոր գրող Վիլյամ Սարոյանին այսպես է բնութագրու Գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։

Սեպտեմբերի 4–ից 12–ը Հայաստանում ընթացող «Սարոյանական օրեր- 2026» ամենամյա միջոցառումների շրջանակում նա անդրադարձավ Սարոյանին նորովի բացահայտելու փորձին։ Այս տարի մեծանուն հեղինակի բազմակողմանի տաղանդը ներկայացվում է արվեստի տարբեր ճյուղերի՝ թատրոնի, կինոյի, կերպարվեստի, նկարչության, ինչպես նաև նորաձևության յուրօրինակ ցուցադրությունների միջոցով։

Այս տարի ԳԱԹ-ում առաջին անգամ իրականացվել է բացառիկ թվային ցուցադրություն՝ առանց բնօրինակ ցուցանմուշների․ Վիլյամ Սարոյանի աշխատասենյակի թվային կրկնօրինակում արհեստական բանականության միջոցով կենդանացվել են նրա 10 գրական գործերը։ Նորարարական ձևաչափի մասին խոսելիս թանգարանի տնօրենն ընդգծեց․

«Տեխնոլոգիաները գալիս են ոչ թե փոխարինելու մշակութային ժառանգությանը, այլ լրացնելու և ծառայելու դրանք նորովի ներկայացնելուն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a comment