Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ԱՄՆ բաց առաջնության (US Open) 1/8 եզրափակչում հաղթել է ամերիկացի Լերներ Թիենին։

Հանդիպումն ավարտվել է հինգ սեթում՝ 7:5, 4:6, 6:7 (6:8), 6:1, 6:4 հաշվով։ Սեթերի հաշվով զիջելով 1:2՝ Խաչանովը կարողացել է փոխել խաղի ընթացքը և հաղթել վերջին երկու սեթում։ Քառորդ եզրափակչում Խաչանովը կմրցի բելգիացի 21-ամյա Ալեքսանդր Բլոքսի հետ, որը նախորդ փուլում հաղթել էր արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։

Սեպտեմբերի 6-ին Խաչանովը դուրս էր եկել US Open-ի 1/8 եզրափակիչ՝ հաղթելով ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին։ 

Leave a comment