https://arm.sputniknews.ru/20260908/erevanum-16-kg-tmramijvoc-e-shrjanarutjunic-durs-bervel-2-otarerkraciner-dzerbakalvats-en-106595654.html
Երևանում 16 կգ թմրամիջոց է շրջանառությունից դուրս բերվել. 2 օտարերկրացիներ ձերբակալված են
Երևանում 16 կգ թմրամիջոց է շրջանառությունից դուրս բերվել. 2 օտարերկրացիներ ձերբակալված են
Sputnik Արմենիա
Այս պահին դեպքի առնչությամբ նախաքննություն է կատարվում։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T16:50+0400
2026-09-08T16:50+0400
2026-09-08T16:50+0400
տեսանյութեր
տեսանյութ
թմրամիջոցներ
թմրամոլություն
թմրամոլ
ձերբակալություն
հհ ոստիկանություն
օտարերկրացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106595145_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e2a1c124f875bf878a10504953939635.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են 34 և 40–ամյա օտարերկրացիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Տղամարդը ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին, Գագարինի փողոցում։«Բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա օտարերկրացին հայտնել է, որ Գագարինի փողոցի առանձնատներից մեկի սենյակը կահավորել է որպես ջերմատնակ, որտեղ թմրամիջոց պատրաստելու և իրացնելու նպատակով կանեփ է աճեցնում։ Նույն օրը նշված տան մոտ հայտնաբերվել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է նաև 40-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,– ասված է հաղորդագրությունում։Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում վերոնշյալ տանը կատարվել է խուզարկություն։ Այնտեղ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող՝ ընդհանուր 16 կգ–ից ավելի զանգվածով ապակե 26 տարա, 34,4 գրամ կանեփի սերմ, կանեփի չորացված զանգված, ծաղկամաններում աճեցված կանեփի բույսեր, դրանց մշակման համար նախատեսված նյութեր և այլ իրեր։Կատարվում է նախաքննություն։
2026
Լուրեր
am_HY
Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց
Sputnik Արմենիա
Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց
2026-09-08T16:50+0400
true
PT1M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106595145_225:0:1665:1080_1920x0_80_0_0_fc425495c304d65e91065116c3978138.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, թմրամիջոցներ, թմրամոլություն, թմրամոլ, ձերբակալություն, հհ ոստիկանություն, օտարերկրացի, видео
տեսանյութեր, տեսանյութ, թմրամիջոցներ, թմրամոլություն, թմրամոլ, ձերբակալություն, հհ ոստիկանություն, օտարերկրացի, видео
Այս պահին դեպքի առնչությամբ նախաքննություն է կատարվում։
Տղամարդը ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին, Գագարինի փողոցում։
«Բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա օտարերկրացին հայտնել է, որ Գագարինի փողոցի առանձնատներից մեկի սենյակը կահավորել է որպես ջերմատնակ, որտեղ թմրամիջոց պատրաստելու և իրացնելու նպատակով կանեփ է աճեցնում։ Նույն օրը նշված տան մոտ հայտնաբերվել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է նաև 40-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում վերոնշյալ տանը կատարվել է խուզարկություն։ Այնտեղ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող՝ ընդհանուր 16 կգ–ից ավելի զանգվածով ապակե 26 տարա, 34,4 գրամ կանեփի սերմ, կանեփի չորացված զանգված, ծաղկամաններում աճեցված կանեփի բույսեր, դրանց մշակման համար նախատեսված նյութեր և այլ իրեր։
Կատարվում է նախաքննություն։