Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան առաջարկում են անվտանգության ֆորում հրավիրել
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կարծում են, որ օգտակար կլինի ֆորում հրավիրել՝ Պարսից ծոցի անվտանգության բոլոր կառուցողական առաջարկները քննարկելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք քննարկեցինք մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նախաձեռնությունը և Ռուսաստանի կողմից տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը։ Այս նախաձեռնությունները շարժվում են նույն ուղղությամբ։ Մենք կիսում ենք այն կարծիքը, որ որոշ պահի օգտակար կլինի ֆորում հրավիրել՝ քննարկելու բոլոր կառուցողական առաջարկները, որոնք կնպաստեն այստեղ երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը», – ասել է Լավրովը իր սաուդյան գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։