Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին


Փետրվարի 11-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։


 


Իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Դեսպանը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում TRIPP նախագծի իրագործման ընթացքը։


 


Արման Խաչատրյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է 2027թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ՖՄԿ-ի համապատասխան մարմինների հետ: Հրավիրել է ՖՄԿ անդամ երկրներին ավարտին հասցնել գրանցման գործընթացը։


 


Անդրադառնալով հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններին՝ դեսպանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` միջազգային չափանիշներին համապատասխան, և կարևորել է ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայությունը։


 


 


Leave a comment