https://arm.sputniknews.ru/20260908/hh-n-dimel-e-eatm-in-bvoghvoqelvov-rd-i-sahmanapakumneri-dem-ekvonvomikaji-pvokhnakharar-106592489.html
ՀՀ-ն դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով ՌԴ-ի սահմանափակումների դեմ․ էկոնոմիկայի փոխնախարար
ՀՀ-ն դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով ՌԴ-ի սահմանափակումների դեմ․ էկոնոմիկայի փոխնախարար
Sputnik Արմենիա
Երևանի գնահատմամբ՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T15:46+0400
2026-09-08T15:46+0400
2026-09-08T15:47+0400
էկոնոմիկայի նախարարություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106592652_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c61d5f384c53458e97de7fc60bba26aa.jpg.webp
Հայաստանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների դեմ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը:Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին, և հենց այդ պատճառով Հայաստանը պայքարում է, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքներին համապատասխան:Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։Նա Փաշինյանին առաջարկել է ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։Ավելի վաղ՝ 2026-ի մայիսի 27-ին, նախընտրական հանրահավաքում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մայիսի 29-ին քննարկվել է Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ Հանդիպումից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարություն են ընդունել, որում նրանք Հայաստանին կոչ են արել համազգային հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106592652_257:0:1697:1080_1920x0_80_0_0_ebee9f6c723f64c64f07e07ca3a56115.jpg.webp
էկոնոմիկայի նախարարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео
էկոնոմիկայի նախարարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео
Երևանի գնահատմամբ՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին։
Հայաստանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների դեմ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը:
«Հայաստանը բողոք է ներկայացրել Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ և հույս ունի, որ դրանք կհանվեն ԵԱՏՄ շրջանակներում գործող մեխանիզմների միջոցով: Կարևոր են ոչ միայն մեր շփումները Ռուսաստանի հետ, այլև մեր հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել նման խոչընդոտները վերացնելու համար, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը։ Հույս ունենք և վստահ ենք, որ այդ մեխանիզմները պետք է աշխատեն խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Գասպարյանը։
Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին, և հենց այդ պատճառով Հայաստանը պայքարում է, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքներին համապատասխան:
Նա Փաշինյանին առաջարկել է ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։