Wizz Air-ը 4-րդ օդանավը կբազավորի Երևանում և կմեկնարկի 3 նոր ուղղություն (ՎԻԴԵՈ)

Wizz Air ավիաընկերությունը դեկտեմբերին չորրորդ օդանավը կբազավորի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի իր բազայում, հայտնել է ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Wizz Air ավիաընկերությունը դեկտեմբերին չորրորդ օդանավը կբազավորի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի իր բազայում, հայտնել է ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը։


Նրա խոսքով՝ բազայի ընդլայնումը հնարավորություն կտա ավիաընկերությանը Երևանից երեք նոր ուղղություն մեկնարկել։


«Դեկտեմբերի 18-ից Wizz Air-ը կսկսի չվերթեր իրականացնել Երևանից դեպի Բազել (Շվեյցարիա)՝ շաբաթական երեք անգամ հաճախականությամբ, և դեպի Վառնա (Բուլղարիա)՝ շաբաթական երկու անգամ։ Եվս մեկ նոր ուղղություն՝ Վալենսիան (Իսպանիա), կմեկնարկի 2027 թվականի հունիսի 6-ին», — երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասել է Մալինը։


Նա նաև տեղեկացրել է, որ ավիաընկերությունը կավելացնի թռիչքների հաճախականությունը գործող երկու ուղղություններով։ Դեկտեմբերի 17-ից Երևանից դեպի Պրահա չվերթերը կիրականացվեն շաբաթական մինչև հինգ անգամ, իսկ դեպի Մեմինգեն՝ մինչև չորս անգամ։


«Չվերթերի թվի ավելացումը նշանակում է զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, նոր աշխատատեղերի ստեղծում զբոսաշրջության ոլորտում, հարկերի ծավալի ավելացում։ Ընդհանուր առմամբ, կլինի 21 երթուղի, 40 նոր աշխատատեղ Երևանի բազայում», -ասել է Մալինը։


«Մենք փնտրելու ենք նոր հնարավորություններ։ Դիտարկում ենք նաև դեպի Վրաստան և Ղազախստան թռիչքների հնարավորությունները, սակայն թռիչքների թույլտվության հետ կապված խնդիրներ կան», – նշել է նա։




Leave a comment