ՔԿ. 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (PAN.am)

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած թվի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ տեղի է ունեցել շփոթմունք։ Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում CEVRO համալսարան կատարած այցի ժամանակ ասել էր, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 4800 զոհ։

Leave a comment