Հարցը փակված է. Լավրովը` ՆԱՏՕ-ում Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման մասին

https://arm.sputniknews.ru/20260908/harcy-pakvats-e-lavrvovy-nato-um-ukrainaji-veraberjal-trampi-dirqvorvoshman-masin-106587805.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106576946_350:0:1770:1065_1920x0_80_0_0_1855242cdaa0a6e7373ab007d922a912.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, դոնալդ թրամփ, ամն, նատօ

սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, դոնալդ թրամփ, ամն, նատօ

Բաժանորդագրվել

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը միանշանակ է համարում։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը համարում է փակված, և հենց այս դիրքորոշումն է ընկած Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական կարգավորման շուրջ ներկայիս շփումների հիմքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի մոտեցումը կառուցվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։

«Կարող եմ վստահորեն ձեզ ասել, որ քննարկվածի էությունը հիմնված է այն դիրքորոշման վրա, որը նախագահ Թրամփը Օվալաձև աշխատասենյակ վերադառնալուց անմիջապես հետո ներկայացրեց ուկրաինական գործերի վերաբերյալ… Նա ասել է, որ նույնիսկ պետք է մոռանալ ւկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներգրավելու փորձերի մասին։ Նա ասել է, որ դա պարզ էր դեռ Պուտինից շատ առաջ։ Հարցը փակված է, և պետք չէ փորձել այն նորից բարձրացնել», – ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Թրամփի դիրքորոշումն այդ հարցում միանշանակ է համարում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար և այդ սպառնալիքն անվանել է հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 2-ին հայտարարել է, որ ներկա փուլում Ուկրաինայի համար Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկարներ չկան։

Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ

ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշման մեկ այլ սկզբունքային պահ է Լավրովը որակել եղած իրողությունների ճանաչումը։

Նրա խոսքով՝ Թրամփը և իր թիմը նման մոտեցում են ունեցել դեռ Ալյասկայում ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ և շարունակում են ելնել դրանից Մոսկվայի հետ շփումներում։

«Եղած իրողություններ» ասելով՝ Լավրովը, ի թիվս այլ բաների, նկատի ունի Ղրիմում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեների արդյունքները։

«Այն, որ ամերիկացիները մեզ հետ իրենց բոլոր շփումներում, հատկապես նախագահ Պուտինի հետ շփումներում, ելնում են այդ իրողություններից, իհարկե, դրական արձագանք է գտնում մեզ մոտ։ Եվ դա պատրաստակամություն է տալիս շարունակել զրույցը։ Նրանք ընդունում են հիմնարար խնդիրները և փորձում են օգտակար լինել դրանց շուրջ։ Կարծում եմ, դա արժանի է աջակցության», – ասել է Լավրովը։

Այսպիսով, Մոսկվան հիմք է տեսնում Վաշինգտոնի հետ Ուկրաինայի շուրջ երկխոսությունը շարունակելու համար, չնայած պահպանվող տարաձայնություններին։

«Շահարկումներ են արվում»

Միևնույն ժամանակ, Լավրովը հրաժարվեց բացահայտել Ուիտկոֆի և Քուշների կողմից Մոսկվայում քննարկված առաջարկների բովանդակությունը և կոչ արեց շահարկումներ չանել դրանց բովանդակության վերաբերյալ։

Ամերիկացի ներկայացուցիչների այցի արդյունքների մասին հարցին պատասխանելով՝ նախարարը հիշեցրեց, որ բանակցությունների մասին արդեն խոսել է դրանց մասնակցած նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ես չեմ ուզում նմանվել նրանց, ովքեր հիմա շահարկումներ են անում այն մասին, թե ինչ են նրանք բերել Մոսկվա, ինչ են պարոն Ուիտկոֆն ու պարոն Քուշները հետո տարել Կիև։ Այնտեղ ինչ–որ կին, Գերագույն Ռադայի պատգամավորը, ասել է, որ իրենց բերածը շատ ավելի վատն է, քան այն, ինչ Ուկրաինան արդեն մերժել է։ Շահարկումներ են արվում», – հայտարարել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր չէ մասնակցել նման քննարկումներին և բացահայտել ամերիկացի ներկայացուցիչների հետ բանակցությունների բովանդակությունը։

Leave a comment