ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել

Հասարակություն

08.09.2026 | 13:36

ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով վերջին շրջանում 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ շահարկումները, հարկ է համարում վերահաստատել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3,833 անձ, որոնցից 3,755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ-ն։

«Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած թվի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ տեղի է ունեցել շփոթմունք։

Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ  օրեր առաջ Պրահայում ՑԵՎՌՈ համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է, որ 44-օրյա պատերազմում 4800 զոհերի ենք ունեցել։ Նախագահի աշխատակազմից ավելի ուշ հայտնել են, որ վրիպակ է եղել, և նախագահը սխալ թիվ է հնչեցրել։ Այդ ժամանակ  աշխատակազմից կրկին այլ թիվ էին հրապարակել՝ 3755:

 

 

Leave a comment