Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում. դա կախված է Կիևից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բոլոր փորձագետները գիտեն առաջնագծում տիրող դինամիկայի մասին. մենք առաջ ենք շարժվում։ Բայց մենք պատրաստ ենք խաղաղության հասնել ցանկացած պահի։ Դա կախված է Կիևից։ Սա է իրականությունը», – ասել է Պեսկովը:
BRICS գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինը գագաթնաժողովի ընթացքում նախատեսում է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։