ՔԿ-ն վերահաստատել է 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվը

ՀՀ քննչական կոմիտեն, 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ վերջին շրջանում շրջանառվող տարբեր տեղեկությունների ֆոնին, վերահաստատել է պատերազմի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների պաշտոնական տվյալները։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3 833 անձ։ Նրանցից 3 755-ը զինծառայողներ են, 78-ը՝ քաղաքացիական անձինք։

ՔԿ-ի տվյալներով՝ այս պահին 191 անձի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ Նրանցից 172-ը զինծառայողներ են, իսկ 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Զոհերի թվի վերաբերյալ քննարկումները ակտիվացել էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ օրերս հնչեցրած հայտարարությունից հետո, երբ նա 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել էր 4 800։ Նախագահի աշխատակազմը հետագայում պարզաբանել էր, որ հայտարարության ժամանակ տեղի է ունեցել շփոթմունք։

Քննչական կոմիտեն կոչ է արել զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ շահարկումներից և հիմք ընդունել պաշտոնական տվյալները։

Leave a comment