Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետ Կարեն Զազյանը և մարզի մի շարք դպրոցների տնօրեններ: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Panorama.am-ը:
Ձերբակալություններն իրականացվել են կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Կրթության վարչության պետին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչություն և թողտվություն ցուցաբերելու դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։