Ազգային ժողովում 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրում:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանն ընտրվել է Տարածաշրջանային և եվրասիական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է «Ուժեղ Հայաստանից» Մարիաննա Ղահրամանյանը, Կրթության և գիտության հանձնաժողովում՝ «Քաղաքացիական պայմանագրից» Ալխաս Ղազարյանը, Աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովում՝ «Քաղաքացիական պայմանագրից» Մարիամ Պողոսյանը: