Երևանում այսօր տեղի է ունենում 600 հազար ուղևորափոխադրում, հավաքագրվում է մոտավորապես օրական 80 միլիոն դրամ, սրանք ռեկորդային թվեր են. Ավինյան

Երևանում այսօր տեղի է ունենում 600 հազար ուղևորափոխադրում, հավաքագրվում է մոտավորապես օրական 80 միլիոն դրամ, սրանք ռեկորդային թվեր են. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վերջին 4 տարիների ընթացքում տեղի է ունեցել հանրային տրանսպորտի ամենամեծ տրանսֆորմացիան Երևանի քաղաքի պատմության ընթացքում: Շարժակազմերի փոփոխությունը, միասնական տոմսային համակարգի ներդրումը, փորձնական ավտոբուսային գծերի ներդրումը տեղի է ունեցել այս վերջին երեք-չորս տարիների ընթացքում, այն, ինչ արվել է հանրային տրանսպորտի տեսնակյունից ունի պատմական նշանակություն»,-Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը նշեց, որ ընդդիմությունն այն ժամանակվանից ապակառուցողական տորպեդահարում էր բոլոր իրենց կողմից արված առաջարկությունները. «Այդ առաջարկությունները տվյալահեն էին: Մենք որոշակի փոփոխություններից և գործողություններից հետո օրական հասել ենք 600 հազար վալիդացիաների, այսինքն՝ Երևանում այսօր տեղի է ունենում 600 հազար ուղևորափոխադրում, հավաքագրվում է մոտավորապես օրական 80 միլիոն դրամ, սրանք ռեկորդային թվեր են: Մենք բերել ենք մաքսիմալ թափանցիկության, մաքսիմալ էլեկտրոնային լուծումների»:

Leave a comment