https://arm.sputniknews.ru/20260908/erevanum-3-andz-e-kalanavvorvel-marikhuanaji-aporini-iracman-meghadranqvov-qk-106584097.html
Երևանում 3 անձ է կալանավորվել մարիխուանայի ապօրինի իրացման մեղադրանքով. ՔԿ
Երևանում 3 անձ է կալանավորվել մարիխուանայի ապօրինի իրացման մեղադրանքով. ՔԿ
Sputnik Արմենիա
Հայտնաբերվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին անձինք ձերբակալվել էին։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T12:29+0400
2026-09-08T12:29+0400
2026-09-08T12:31+0400
հհ քննչական կոմիտե
թմրամիջոցներ
կալանք
ապօրինի
մարիխուանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանում 3 անձ է կալանավորվել 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Կոմիտեն տեղեկություններ է ստացել, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան:Հայտնաբերվել են թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:Ոստիկանները Երևանում հայտնաբերել և առգրավել են ավելի քան 4 կգ մարիխուանա. կա 3 ձերբակալվածՆրանց նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը): Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն և Դ.Բ.-ն կալանավորվել են:Նախաքննությունը շարունակվում է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
հհ քննչական կոմիտե, թմրամիջոցներ, կալանք, ապօրինի, մարիխուանա
հհ քննչական կոմիտե, թմրամիջոցներ, կալանք, ապօրինի, մարիխուանա
Հայտնաբերվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին անձինք ձերբակալվել էին։