Ո՞վ է իրականացնում դատապարտյալների սոցիալական վերականգնումը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Բանախոսներ՝
Արտակ Կիրակոսյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն
Գայանե Հովակիմյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ
Քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական ծառայությունները կարևոր են անձի սոցիալական վերաինտեգրման, վարքային ռիսկերի նվազեցման և կրկնահանցագործության կանխարգելման համար։ Սակայն այդ ծառայությունները մատուցում են ոչ թե հաստատությունները, այլ մասնագետները՝ հոգեբանները, սոցիալական աշխատողները, մանկավարժները, կախվածությունների և վարքային խնդիրների մասնագետները։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի իրականացրած հետազոտությունը վկայում է, որ հենց այս՝ մասնագիտական կարողությունների օղակում է ոլորտի ամենախոր խնդիրը։