Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ

Քաղաքականություն

08.09.2026 | 11:59

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը լույս սեպտեմբերի 8-ի գիշերը հարձակվել են Սարատովի վրա։ Այս մասին  հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Նրա խոսքով՝ վնասվել են մի քանի շենքեր, տուժել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վեց մարդ հոսպիտալացվել է։ Նա հավելել է, որ բնակիչների համար բացվել է ժամանակավոր կացության վայր։ Այլ մանրամասներ չի հայտնել։

Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամ ալիքները՝ Exilenova+ և Supernova+, հայտնում են, որ անօդաչու սարքերը հարձակվել են Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա, որը նախկինում ևս բազմիցս դարձել է հարվածների թիրախ։

Տելեգրամ ալիքները նաև հայտնում են  Սարատովի մարզի Էնգելս քաղաքում գտնվող ռազմական օդանավակայանի վրա հարձակման մասին, որը մեկ անգամ չէ, որ փորձել է թիրախավորել ուկրաինական ԶՈՒ-ն։

ՌԴ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 8-ի առավոտյան հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքի և բռնակցված Ղրիմի վրա  ոչնչացվել է 384 ուկրաինական անօդաչու սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment