«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան

«Երևան քաղաքում ուղևորափոխադրումը պետք է իրականացնի Երևանավտոբուս ՓԲԸ-ն, Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ն, Մետրոպոլիտենը, էն կառույցները, որոնք լիազորված են ու պարտավոր են դա իրականացնել: Բոլոր մնացած տրանսպորտը՝ մասնավոր, մարզային միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ կայանելու, մարդ տեղափոխելու»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի ծանրաբեռնվածությանը: «Ուզում ենք էֆեկտիվորեն կազմակերպել մարզերից տեղափոխումը Երևան և ներսով, բայց չենք ուզում ծանրաբեռնել հավելյալ կներեք տաքսիների քանակով: Էդ տաքսիների քանակը երբևէ որևէ մեկը բարձրաձայնե՞լ է: Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ մենք՝ երևանցիներով չենք, էլի, միայն ծանրաբեռնում մեր փողոցները, որ պիկ ժամին Երևանում մոտավոր 2 մլն-ից ավելի մարդ է լինում: Եկեք ճշմարտությունները բարձրաձայնենք, որ լուծենք»,- հավելեց նա:

Leave a comment