Վիգեն Քոչարյանի դատավորական լիազորությունները դադարեցվել են՝ իր դիմումի համաձայն

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեպտեմբերի 7-ից դադարեցվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները։

Որոշման հիմքում սեպտեմբերի 3-ին Քոչարյանի ներկայացրած հրաժարականի դիմումն է, հայտնում է 1lurer.am-ը:

Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր ընտրվել 2024 թվականի հոկտեմբերին։

2015-2019 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2019 թվականին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Leave a comment