«Այսօրվանից 3–րդ կարգի սակագնով վաճառվող բենզինի յուրաքանչյուր լիտրի արժեքը կազմում է 10 հազար թուման (100 հազար ռիալ կամ մոտ 4–5 ցենտ` ընթացիկ շուկայական փոխարժեքով–խմբ.)»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
3–րդ կարգի սակագինը ներդրվել է 2025 թվականի վերջին, որի արդյունքում բենզինի արժեքը կազմել է 50 հազար ռիալ։
Այս սակագինը տարբերվում է մյուս երկու` արտոնյալ սակագներից, որոնք մնացել են անփոփոխ. սպառողները կարող են ձեռք բերել 60 լիտր բենզինը 15 հազար ռիալով, հաջորդ 50 լիտրը՝ 30 հազար ռիալով։
Իրանական հասարակությունը սուր է արձագանքում բենզինի գնի փոփոխությանը, թեև այն համարվում է աշխարհում ամենաէժաններից մեկը։ Այսպիսով, 2019-ի նոյեմբերին բենզինի գների բարձրացումը հանգեցրեց Իրանում զանգվածային բողոքի ցույցերի: