https://arm.sputniknews.ru/20260908/qvocharjani-pashtpanakan-timy-ditarkum-e-mijazgajin-atjanner-dimelu-hnaravvorutjuny-106580182.html
Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը
Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը
Sputnik Արմենիա
Խուդոյանը նշեց, որ տվյալներ են հավաքագրվում, թե դատական և իրավապահ համակարգերն ինչպես են գործում, ուստի հնարավոր է՝ արտահերթ դիմեն։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T11:32+0400
2026-09-08T11:32+0400
2026-09-08T11:36+0400
ռոբերտ քոչարյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
փաստաբան
բողոք
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106578563_0:110:1500:954_1920x0_80_0_0_576f2e377756eb7328a7ae4dc8c60da1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Նա նշեց, որ միջազգային ատյաններ դիմելը միանշանակ իրավական գործընթացի պարտադիր բաղկացուցիչ է։ Որոշ դեպքերում նախապայմաններ կան, օրինակ` եթե հրատապության խնդիր չկա, կյանքին, առողջությանը սպառնացող, խոշտանգման վտանգներ չկան, ենթադրվում է, որ ներպետական ատյանները պետք է սպառել, հետո նոր հասնել եվրոպական դատարան կամ որևէ այլ միջազգային կառույց։ Բացառություններ կան այն դեպքում, երբ հիմնավորվում է, որ ներպետական ատյաններն արդյունավետ չեն։Խուդոյանը նշեց, որ տվյալներ են հավաքագրվում, թե դատական և իրավապահ համակարգերն ինչպես են գործում, ուստի հնարավոր է՝ արտահերթ դիմեն։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106578563_84:0:1417:1000_1920x0_80_0_0_315db5d7d5b22347bc4627ee8e4bdcb3.jpg.webp
ռոբերտ քոչարյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փաստաբան, բողոք, քրեական գործ
ռոբերտ քոչարյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փաստաբան, բողոք, քրեական գործ
Խուդոյանը նշեց, որ տվյալներ են հավաքագրվում, թե դատական և իրավապահ համակարգերն ինչպես են գործում, ուստի հնարավոր է՝ արտահերթ դիմեն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Գուցե դիմենք ՄԻԵԴ կամ գուցե ՄԱԿ, որովհետև երկուսն իրար բացառող բաներ են։ Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են»,- ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նա նշեց, որ միջազգային ատյաններ դիմելը միանշանակ իրավական գործընթացի պարտադիր բաղկացուցիչ է։ Որոշ դեպքերում նախապայմաններ կան, օրինակ` եթե հրատապության խնդիր չկա, կյանքին, առողջությանը սպառնացող, խոշտանգման վտանգներ չկան, ենթադրվում է, որ ներպետական ատյանները պետք է սպառել, հետո նոր հասնել եվրոպական դատարան կամ որևէ այլ միջազգային կառույց։ Բացառություններ կան այն դեպքում, երբ հիմնավորվում է, որ ներպետական ատյաններն արդյունավետ չեն։
Խուդոյանը նշեց, որ տվյալներ են հավաքագրվում, թե դատական և իրավապահ համակարգերն ինչպես են գործում, ուստի հնարավոր է՝ արտահերթ դիմեն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։