Ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական համալիրի օբյեկտներին

https://arm.sputniknews.ru/20260908/rusakan-zvorqy-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-pashtpanakan–hamaliri-objektnerin-106575919.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Кадры из Киева

Sputnik Արմենիա

Кадры из Киева

2026-09-08T10:45+0400

true

PT0M15S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106569293_144:0:1500:1017_1920x0_80_0_0_7835e3c2ebfabada53b9d373174c82b2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

видео

Բաժանորդագրվել

ՌԴ զինուժը շարունակում է հարվածել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համալիրին, այդ թվում՝ Կիևում և Կիևի մարզում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հարձակման ժամանակ օգտագործվել են ցամաքային, օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքեր, ինչպես նաև մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։

Արդյունքում խոցվել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համալիրի օբյեկտներ, որոնք ներգրավված են եղել ԱԹՍ–ների և թևավոր հրթիռների արտադրության և պահեստավորման մեջ։

Ռուսական զինուժը նաև հարվածել է Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմական նշանակության բեռների տրանսպորտալոգիստիկ և բաշխման կենտրոններին, ինչպես նաև Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների բեռնաթափման համար։

Ոչնչացվել է նաև Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքով լցանավը։

Ավելի վաղ ռուսական կողմը բազմիցս հայտարարել էր, որ այս հարվածները պատասխան են Կիևի գործողություններին։

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևի ռեժիմը, օգտագործելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տվյալները և անօդաչու թռչող սարքերը, ընդլայնում է հարձակումները Ազովի և Սև ծովի տարածքում ափամերձ տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքների ու քաղաքացիական նավերի վրա: Այս իրավիճակում ռուսական բանակը ջանքեր է գործադրում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար: Հարվածներն ուղղված են հատկապես այն նավերին և ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են արևմտյան զենքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար:

Leave a comment