Անապայի արդյունաբերական քոլեջի մուտքի մոտ կրակոցներ են տեղի ունեցել: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը թելեգրամյան ալիքում գրել է, որ անվտանգության աշխատակից է զոհվել։
Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է ևս երկու մարդ: Հարձակվողը ձերբակալվել է: Դրդապատճառները հետաքննվում են։ Mash թելեգրամյան ալիքի հաղորդմամբ կրակոցների պատճառը կարող էր լինել ուսանողի՝ դիպլոմը չստանալու հանգամանքը։