https://arm.sputniknews.ru/20260908/iranin-haghteluc-hetvo-amnum-navti-giny-giny-gahavizhelu-e-tramp-106569794.html
Իրանին հաղթելուց հետո ԱՄՆ–ում բենզինի գինը գահավիժելու է. Թրամփ
Իրանին հաղթելուց հետո ԱՄՆ–ում բենզինի գինը գահավիժելու է. Թրամփ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ չգիտի, թե երկրում երբ կարող են կրկին նվազել բենզինի գները։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T08:17+0400
2026-09-08T08:17+0400
2026-09-08T08:21+0400
նավթ
բենզին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105252631_0:47:3072:1774_1920x0_80_0_0_4390cad634657d6e1e9633a198291624.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգներում բենզինի գները կտրուկ կնվազեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո։ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կողմերը կրկին փոխադարձ հարվածներ փոխանակեցին։ Այս պահին հակամարտությունը դեռևս մնում է չկարգավորված։Իրանը սկսել է պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմՃգնաժամի սրման պատճառով գրեթե ամբողջությամբ դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարման հանգուցային երթուղին է։ Արդյունքում՝ վառելիքի գները կտրուկ աճել են աշխարհի երկրների մեծ մասում։Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի միջին արժեքն այժմ կազմում է մոտ 4,1 դոլար՝ մեկ գալոնի (մոտ 3,8 լիտր) դիմաց։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105252631_66:0:2797:2048_1920x0_80_0_0_e8699cfcaa4052cd69161c02b8affe13.jpg.webp
նավթ, բենզին, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց
նավթ, բենզին, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ չգիտի, թե երկրում երբ կարող են կրկին նվազել բենզինի գները։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգներում բենզինի գները կտրուկ կնվազեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո։
«Նավթի գները գահավիժելու են, ինչպես և մնացած ամեն ինչի գները, սակայն շատ ավելի զգալի, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում։ Բենզինի գինը կկազմի երեք դոլար՝ մեկ գալոնի դիմաց, իսկ վերջնական արդյունքում կիջնի երկու դոլարից»,– Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կողմերը կրկին փոխադարձ հարվածներ փոխանակեցին։ Այս պահին հակամարտությունը դեռևս մնում է չկարգավորված։
Ճգնաժամի սրման պատճառով գրեթե ամբողջությամբ դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարման հանգուցային երթուղին է։ Արդյունքում՝ վառելիքի գները կտրուկ աճել են աշխարհի երկրների մեծ մասում։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի միջին արժեքն այժմ կազմում է մոտ 4,1 դոլար՝ մեկ գալոնի (մոտ 3,8 լիտր) դիմաց։