Ռուսաստանը չի խախտի միջուկային ժամկետանց պայմանագրի դրույթները, քանի դեռ ԱՄՆ-ն կանի նույնը. Լավրով


azatutyun.am Ռուաստանը կշարունակի հետևել ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (New START) դրույթներին, քանի դեռ Վաշինգտոնը կշարունակի նույնը անել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:


 


‌2010-ին կնքված պայմանագրի ժամկետը լրացել է անցած շաբաթ՝ փետրվարի 5-ին, արդյունքում աշխարհի միջուկային երկու գերտերությունները կես դարից ավելի առաջին անգամ իրենց ռազմավարական միջուկային զինանոցների վերաբերյալ չունեն որևէ պարտադիր սահմանափակում:


 


«Մեր դիրքորոշումն այն է, որ մեր կողմից նախագահի հայտարարած այս մորատորիումը դեռ ուժի մեջ է, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չգերազանցի նշված սահմանափակումները»,- Պետդումայում այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը:


 


 


Leave a comment