Սաշա Աֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 82 մլն դրամ գրավը

Քաղաքականություն

Սաշա Աֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 82 մլն դրամ գրավը

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 82 մլն դրամ գրավը։ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը վերացրել է նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը։ 

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ 

Դատարանը նշել է, որ մեղադրյալ Սաշա Աֆյանի պաշտպանի միջնորդության մեջ վկայակոչված՝ վերջինիս առողջական վիճակի բացասական դինամիկայի հետեւանքով ՌԴ-ում բուժհետազոտություններ անցնելու անհրաժեշտությամբ, ենթադրում է ՀՀ-ից մեղադրյալ Սաշա Միքայելի Աֆյանի ժամանակավոր բացակայություն, ինչը չի կարող խոչընդոտ հանդիսանալ վարույթի պատշաճ իրականացման համար՝ այն պարագայում, երբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի գրավը:

  Միջնորդության բավարարումից հետո նշանակված երկու դատական նիստերը, սակայն,  չեն կայացել։ 

 Սաշա Աֆյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետեւանքով հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

 

 

 

 

Leave a comment