Եվրահանձնաժողովի խոսնակը չի հաստատել, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզայի ազատականացման ռեժիմը կարող է ներդրվել մինչև 2029-ն

Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն չի հաստատել, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզայի ազատականացման ռեժիմը կարող է ներդրվել մինչև 2029 թվականը։ 

Պինյոյի խոսքով՝ դեռևս վաղ է վիզաների ազատականացման կոնկրետ ամսաթիվ նշելը։

«Դեռ վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը, թե՞ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզաների ազատականացման պահը։ Ես կասեի, որ… դեռևս վաղ է այդքան ճշգրիտ ամսաթիվ նշելու համար», – Պինյոն հայտարարել է Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ։։

Անցյալ ամռանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ակնկալում է Եվրամիության հետ վիզաների ազատականացում մինչև 2029 թվականը։ «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը Ազգային ժողովի (խորհրդարանի) կողմից ընդունվել է 2025 թվականին։

Leave a comment