Բաթումում հանդիպել են Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերով տեղափոխված ուղևորների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 36%-ով։ Այս տվյալները հնչեցվել են Բաթումում անցկացվող «Վրացական միջազգային ծովային ֆորում 2026»-ի (GIMF 2026) շրջանակում կայացած հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ ներկայումս վրացական երկու միջազգային օդանավակայաններից շաբաթական իրականացվում է 12 ուղիղ չվերթ դեպի Երևան։ Քննարկվել է նաև Քութայիսիից դեպի Երևան կանոնավոր ավիահաղորդակցություն թողարկելու հնարավորությունը։

Օրակարգում եղել են նաև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և զբոսաշրջության ոլորտներին, ինչպես նաև բեռնափոխադրումներին և ուղևորափոխադրումներին վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment