ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն

Բաժանորդագրվել

ՀՀ համայնքների պարտքն այս տարվա հուլիսի դրությամբ կազմում է 3 մլրդ 083.2 մլն դրամ։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական պարտքը 2026 թ. հուլիսի 31–ի դրությամբ կազմել է 5 տրլ 163 մլրդ 913.2 մլն դրամ կամ 14 մլրդ 084 մլն 808 հազար դոլար։ Այս տարվա հունիս ամսվա նկատմամբ պետական պարտքը հուլիսին աճել է 47 մլրդ 536 մլն դրամով։ Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրության կոմիտեի զեկույցում։

Այս գումարի առյուծի բաժինը կազմում է ՀՀ կառավարության պարտքը` 5 տրլ 160 մլրդ 830 մլն դրամ, որից արտաքին պարտքը կազմում է 2 տրլ 457 մլրդ 261.6 մլն դրամ, իսկ ներքին պարտքը` 2 տրլ 703 մլրդ 568.3 մլն դրամ։

Ըստ վիճակագրական կոմիտեի` ՀՀ պետական պարտքի մնացած հատվածը համայնքների վերցրած պարտքն է` 3 մլրդ 083.2 մլն դրամ։

ՀՀ կենտրոնական բանկի պարտքն այս տարվա հուլիսի 31–ի դրությամբ կազմել է 168 մլրդ 698.8 մլն դրամ կամ 460 մլն 134 հազար դոլար։ Այդ պահին դոլարի փոխարժեքը եղել է 366.63 դրամ։

Հիշեցնենք, որ ՀՀ ընդհանուր պետական պարտքը (որն իր մեջ ներառում է նաև կառավարության պարտքը, ԿԲ–ի պարտավորությունները) 2026 թվականի բյուջետային կանխատեսումներով տարեվերջին նախատեսվել է հասցնել շուրջ 6 տրլն 569 մլրդ դրամի։ Այն պետք է կազմի կանխատեսվող ՀՆԱ–ի մոտ 55%-ը։

Leave a comment