https://arm.sputniknews.ru/20260907/7-amsum-qani-mard-e-amusnalutsvel-hajastanum-vitshakagrutjun-106558179.html
7 ամսում քանի՞ մարդ է ամուսնալուծվել Հայաստանում. վիճակագրություն
7 ամսում քանի՞ մարդ է ամուսնալուծվել Հայաստանում. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Յոթ ամսվա տվյալներով` Հայաստանից ավելի շատ գնացել են, քան եկել։ 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T18:11+0400
2026-09-07T18:11+0400
2026-09-07T18:14+0400
հայաստան
ամուսնություն
ամուսնալուծություն
ծնունդ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0d/35318289_0:42:1600:942_1920x0_80_0_0_1ffc4b4b87c6448d5ba440790837a736.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Այս տարվա հունվար–հուլիսին Հայաստանում 17 096 մարդ է ծնվել, ինչը 427-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին նշված է ՀՀ վիճակագրության կոմիտեի զեկույցում։Մեռելածինների թիվը կազմել է 203` 2025 թ. համեմատ նվազելով 35–ով։Նշված ժամանակահատվածում ՀՀ–ում մահացել է 14 484 մարդ. մահացածների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է 659–ով։Մահվան պատճառները հիմնականում եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները, մարսողական օրգանների հիվանդությունները և այլն:Հունվար–հուլիսին ՀՀ–ում գրանցվել է 7 916 ամուսնություն` 2025 թ.–ի համեմատ ավելանալով 178–ով։ Իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են 242–ով և կազմել 2 784։ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 2 մլն 959 917 մարդ, երկրից դուրս է եկել` 2 մլն 852 796 մարդ։ՀՀ պետական սահմանի անցակետերով ելումուտ են արել հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0d/35318289_85:0:1509:1068_1920x0_80_0_0_9f24b06148a2715ada088ede9fe9aac1.jpg.webp
հայաստան, ամուսնություն, ամուսնալուծություն, ծնունդ, մահ
հայաստան, ամուսնություն, ամուսնալուծություն, ծնունդ, մահ
Յոթ ամսվա տվյալներով` Հայաստանից ավելի շատ գնացել են, քան եկել։
Մեռելածինների թիվը կազմել է 203` 2025 թ. համեմատ նվազելով 35–ով։
Նշված ժամանակահատվածում ՀՀ–ում մահացել է 14 484 մարդ. մահացածների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է 659–ով։
Մահվան պատճառները հիմնականում եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները, մարսողական օրգանների հիվանդությունները և այլն:
Հունվար–հուլիսին ՀՀ–ում գրանցվել է 7 916 ամուսնություն` 2025 թ.–ի համեմատ ավելանալով 178–ով։ Իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են 242–ով և կազմել 2 784։
ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 2 մլն 959 917 մարդ, երկրից դուրս է եկել` 2 մլն 852 796 մարդ։
ՀՀ պետական սահմանի անցակետերով ելումուտ են արել հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից։