ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ. ԵՀ ներկայացուցչի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260907/hh-qaghaqacinery-erb-kkarvoghanan-aranc-vizaji-meknel-em-eh-nerkajacucchi-pataskhany-106554514.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2267/01/22670181_0:0:2731:2048_1920x0_80_0_0_7862efebec11bc6803ab87d53615ca4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, վիզա, շենգենյան վիզա

հայաստան, եվրամիություն, վիզա, շենգենյան վիզա

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել էին ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հնարավոր ժամկետները:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոն։

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է վիզայի ազատականացում ակնկալել մինչև 2029 թվականը` Պինիոն նշել է, որ կոնկրետ ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է:

«Դեռ շատ վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կամ այլ տարեթիվ կդառնա վիզայի ազատականացման ժամկետ», – ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել էին ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հնարավոր ժամկետները: Սկզբում խոսքը վերաբերում էր 2028-ին, ավելի ուշ՝ 2029-ին։

Հիշեցնենք` Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկեց 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականին Եվրոպական հանձնաժողովը Երևանին փոխանցեց ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը ներառում է 74 հենանիշ (benchmark), որոնք բաժանված են 4 հիմնական ուղղությունների՝ փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան, հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Ինչ ճանապարհ պետք է անցնի ՀՀ–ն վիզաների ազատականացման հասնելու համար, և երբ է դա հնարավոր

Leave a comment