Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան:

Սանչեսը «Tour of Armenia 2026» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի պաշտոնական դեսպանն է։

Սանչեսը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի խճուղային հեծանվավազքի չեմպիոն է։ 

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia»-ն, որն ընդգրկված է Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) միջազգային օրացույցում՝ որպես 2.2 դասի մրցաշար։ Մրցաշարը բաղկացած է 4 մրցափուլից՝ ընդհանուր 587 կմ երկարությամբ և 5,300 մետր վերելքով։ Հեծանվորդները կմրցեն Հայաստանի տարբեր մարզերում, իսկ եզրափակիչ փուլը սեպտեմբերի 13-ին կանցկացվի Երևանում։ Մրցուղիներն են Գավառ-Մեծ Մասրիկ, Կիրանց-Ստեփանավան, Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ և Երևան։

Մրցաշարին նախատեսվում է 16 պրոֆեսիոնալ թիմերի մասնակցություն՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Հայաստան կժամանեն մարզիկներ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Ղազախստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Թայլանդից և այլ երկրներից։ Հայաստանը նույնպես կմասնակցի։

Leave a comment