ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում ընթացող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում NVIDIA ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին
«Քննարկեցինք թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները»,-գրել է նախարարը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 7-ին Դուբայում մասնակցել է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») պաշտոնական բացման արարողությանը։
Համաժողովն անցկացվում է ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հովանու ներքո։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է ավելի քան 11 հազար մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից։