Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն. Կրեմլ
Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հիմնական թեման, այն է՝ զարգացման ուղու ընտրությունը և Հայաստանի կողմնորոշումը, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման հարցը», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։