Պապոյանը Դուբայում մասնակցում է միջազգային ներդրումային համաժողովին (PAN.am)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 7-ին Դուբայում մասնակցել է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») պաշտոնական բացման արարողությանը։

Համաժողովն անցկացվում է ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հովանու ներքո։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է ավելի քան 11 հազար մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից։ Նրանց թվում են նախագահներ, նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներդրողներ և գործարարներ։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Ռաս ալ Խայմայի կառավարիչ և ԱՄԷ-ի Գերագույն խորհրդի անդամ Շեյխ Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին։

Համաժողովի քննարկումների կենտրոնում են եղել ներդրումային նոր հնարավորությունների բացահայտումը, միջազգային համագործակցության հետագա ընդլայնումը և առկա ներուժի ներկայացումը։

Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում է։

Leave a comment