Պուտինը Ալիևի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր (PAN.am)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցեր, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում ակտիվացնել երկկողմ շփումները։

Նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև Ալիևի աշխատակազմը:

Այլ մանրամասներ հայտնի չեն:

Վերջին անգամ ՌԴ և Ադրբեջանի նախագահները «ոտքի վրա» շփվել են սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում:

Leave a comment