ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը

Քաղաքականություն

07.09.2026 | 14:33

Տումաննայա գետի վրայով անցնող կամրջով, որը կապում է Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան, բացվել է ավտոմոբիլային երթևեկությունը, գրում է Meduza-ն։

Նոր կամրջով երթևեկության գործարկման հանդիսավոր արարողությանը հեռավար մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և ԿԺԴՀ Նախարարների կաբինետի ղեկավար Պակ Թհե Սոնը։ Սա Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի  միջև առաջին ավտոմոբիլային կամուրջն է։ Նախկինում երկու երկրների միջև միակ ցամաքային կապը երկաթուղային էր՝ Բարեկամության կամրջի միջոցով։

Նոր կամուրջը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի երկարություն ունի։ Շինարարությունը սկսվել է 2025 թվականի ապրիլի վերջին։

Նոր կամուրջը կոչվել է Կարմիր բանակի սպա Յակով Տիխոնովիչ Նովիչենկոյի անունով։ 1946 թվականի մարտին Նովիչենկոն փրկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենի մահափորձից։ Նա իր մարմնով պաշտպանել է Կիմ Իր Սենի վրա նետված նռնակը Փհենյանում կայացած հանրահավաքի ժամանակ։ Նովիչենկոն ծանր վիրավորվել է, բայց ողջ է մնացել։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նրան շնորհել էին բարձրագույն պետական ​​կոչմամբ՝ Աշխատանքի հերոս։

Կամրջի բացման արարողության ժամանակ Նովիչենկոյին պատկանող կարմիր «Զապորոժեցը» գլխավորել է ռուսական կողմից մեքենաների շարասյունը։ Մեքենան վարել է Նովիչենկոյի թոռը՝ Նիկոլայ Շչերբիցկին։

Կամուրջը կառուցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ։ Այդ ժամանակ Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ստորագրել  էին համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Այս համաձայնագիրը հիմք հանդիսացավ հյուսիսկորեացի զինվորներին Ռուսաստան ուղարկելու համար՝ Ուկրաինայի հետ պատերազմում կռվելու համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment