Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից բոլոր իրանական նավթատարներին հարվածելու սպառնալիքները պատիվ չի բերում գերտերությանը։
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են հարվածել բոլոր իրանական նավթատարներին՝ ի պատասխան իր նավերի վրա հարձակումների։
«Տեսեք, պատմության մեջ իրեն ամենամեծ գերտերություն համարող երկրի համար նման սպառնալիքների դիմելը, առևտրային նավերի վրա հարձակումներ գործելը՝ ի պատասխան այն բանի, ինչն իրենք են խոստովանել, իրականում ամենևին էլ պատվաբեր չէ», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։
Իր հերթին Բաղային և Միացյալ Նահանգների հետ հակամարտության շուրջ Իրանի բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պատասխանել է Հեգսեթի հայտարարություններին։ X սոցիալական ցանցում նա հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի իրանական ակտիվների վրա, Թեհրանը պատասխան հարված կհասցնի Մերձավոր Արևելքի նավթագազային ընկերություններին, որոնք կապված են ԱՄՆ-ի հետ։