Պուտինը զանգահարել է Ալիևին
Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Կրեմլի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նույնաբովանդակ հաղորդագրությունների համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Պուտինն է զանգահարել Ալիևին:
Հիշեցնենք, որ երկու պետությունների ղեկավարներն անցած շաբաթ Բիշքեկում մասնակցում էին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակում, Կրեմլի վկայությամբ, նրանց միջև միայն ոտքի վրա կարճ շփում է տեղի ունեցել: