Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն այցելել է «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործությ

Սույն թվականի փետրվարի 10-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ։

Այցի ընթացքում Հովսեփ Առաքելյանը շրջել է հաստատությունում, ծանոթացել ուսումնական գործընթացներին, որից հետո իր գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի մասնակցությամբ։

Խորհրդակցության մեկնարկին համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, ի դեմս տնօրեն Արման Դավթյանի՝ ընդգծելով, որ իրենց կատարած կարևոր աշխատանքի շնորհիվ անցած 2025 թվականին դպրոցը գրանցել է փայլուն արդյունքներ, որի վառ ապացույցը սաների ձեռքբերումներն են Ջերմուկում կայացած Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շրջանակում։

Խորհրդակցության ընթացքում աշխատակիցները բարձրացրել են մի շարք հարցեր և խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում էին շենքային պայմանների բարելավմանը, ջեռուցման համակարգի տեղադրմանը և այլ ոլորտների։

Համայնքի ղեկավարը լսել և արձանագրել է բոլոր խնդիրները՝ տեղեկացնելով, որ շենքի կապիտալ հիմնանորոգման նախագիծը արդեն իսկ պատրաստ է, և աշխատանքները մեկնարկելու են մոտ ապագայում։

Սիսիանի համայնքապետարան

Leave a comment