Մայր աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքի տարածքում անցկացված խնջույքը

https://arm.sputniknews.ru/20260907/majr-atvory-khstvoren-datapartum-e-hvovhannavanqi-taratsqum-anckacvats-khnjujqy-106546539.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Երաժշտություն Հովհաննավանքի տարածքում

Sputnik Արմենիա

Երաժշտություն Հովհաննավանքի տարածքում

2026-09-07T14:09+0400

true

PT0M15S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106546337_240:0:1680:1080_1920x0_80_0_0_2ea6769be5f74389d639ef726a50b1d8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հովհաննավանք, видео, տեսանյութ, տեսանյութեր

հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հովհաննավանք, видео, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը տարածվող տեսանյութերը զրպարտություն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքի տարածքում անցկացված միջոցառումը։ Այս մասին ասված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ Սամվել դպիր Գրիգորյանն ահազանգել էր, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի». պատարագի վայր հանդիսացող վանքի տարածքում կազմակերպվում են խնջույքներ ու «փարթիներ», հնչում են ռուսական «բլատնոյ» և ռաբիս երաժշտություն, տեղադրվում են վրաններ, իսկ տարածքում իրականացվում է նաև առևտրային գործունեություն։ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, լինելով Հովհաննավանքի օրինական հոգևորականը, չի կարողանում մուտք գործել եկեղեցի, մինչդեռ Ստեփանը շարունակում է տնօրինել տարածքը ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»,–նշում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Ընդգծվում է, որ այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իրավունքները։

Մայր աթոռը պատկան մարմիններին վերստին հորդորում է զերծ մնալ եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնել զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը։

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանն իր հերթին հայտարարել է, որ համացանցում տարածվում են զրպարտչական տեսանյութեր։ Նա գրառում է արել սոցցանցում` պնդելով, որ տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման և չեն համապատասխանում իրականությանը։

Leave a comment