Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր

Քաղաքականություն

07.09.2026 | 13:33

ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Ըստ տարածված հաղորդագրության՝ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք ակտուալ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը նույնաբովանդակ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ  սեպտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինն է զանգահարել  Իլհամ Ալիևին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment