https://arm.sputniknews.ru/20260907/nvorvegiajum-mphhi-teghakajumy-nato-i-kvoghmic-rdn-tirakh-dardznelu-pvordz-e-agn-106544620.html
Նորվեգիայում ՄՓՀՀ–ի տեղակայումը ՆԱՏՕ-ի կողմից ՌԴ–ն թիրախ դարձնելու փորձ է. ԱԳՆ
Նորվեգիայում ՄՓՀՀ–ի տեղակայումը ՆԱՏՕ-ի կողմից ՌԴ–ն թիրախ դարձնելու փորձ է. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Նորվեգիայում ՄՓՀՀ–ի տեղակայումը զրոյացնում է ԱՄՆ–ի հետ երկխոսությունը։ 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T13:31+0400
2026-09-07T13:31+0400
2026-09-07T13:32+0400
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ամն
նորվեգիա
հրթիռ
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404590_0:0:1600:901_1920x0_80_0_0_a670f987f039429e07ec92ad8d526b37.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Նորվեգիայում ամերիկյան միջին և փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայումը Ռուսաստանը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված խիստ անկայունացնող գործողությունների շարքի մի քայլ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։Նա ընդգծել է` ցամաքային համալիրների տեղակայումը ցույց է տալիս, որ դաշինքը մտադիր է ներուժ ստեղծել Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Համալիրները կարող են արձակել նաև հեռահար հրթիռներ, ինչը թույլ կտա ՆԱՏՕ-ին հարվածել Ռուսաստանի եվրոպական տարածքի զգալի մասին, այդ թվում՝ Մոսկվային։Զախարովան նշել է` միևնույն ժամանակ փորձ է արվում թիրախավորել տարածաշրջանի հսկայական ջրատարածքները՝ ապահովելով գերիշխող վերահսկողություն ծովային զարկերակների նկատմամբ, որոնք առանցքային նշանակություն ունեն ռազմական և առևտրատրանսպորտային տեսանկյունից։Զախարովան նշել է, որ նման քայլերը, մեղմ ասած, «զրոյացնում» են ռազմավարական հարցերով ԱՄՆ–ի հետ կառուցողական քննարկումների նախադրյալները։Նշենք, որ ԱՄՆ–ն միջին և փոքր հեռահարության հրթիռների նոր կայանք է տեղակայել Նորվեգիայում, և Նորվեգիան դարձել է եվրոպական 2-րդ երկիրը, որտեղ նման համակարգեր են տեղակայված։
ամն
նորվեգիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404590_0:0:1600:1201_1920x0_80_0_0_fe71bde3ef6c758e5e751c7cb5b6954c.jpg.webp
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ամն, նորվեգիա, հրթիռ, մարիա զախարովա
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ամն, նորվեգիա, հրթիռ, մարիա զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Նորվեգիայում ՄՓՀՀ–ի տեղակայումը զրոյացնում է ԱՄՆ–ի հետ երկխոսությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Նորվեգիայում ամերիկյան միջին և փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայումը Ռուսաստանը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված խիստ անկայունացնող գործողությունների շարքի մի քայլ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
Նա ընդգծել է` ցամաքային համալիրների տեղակայումը ցույց է տալիս, որ դաշինքը մտադիր է ներուժ ստեղծել Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Համալիրները կարող են արձակել նաև հեռահար հրթիռներ, ինչը թույլ կտա ՆԱՏՕ-ին հարվածել Ռուսաստանի եվրոպական տարածքի զգալի մասին, այդ թվում՝ Մոսկվային։
Զախարովան նշել է` միևնույն ժամանակ փորձ է արվում թիրախավորել տարածաշրջանի հսկայական ջրատարածքները՝ ապահովելով գերիշխող վերահսկողություն ծովային զարկերակների նկատմամբ, որոնք առանցքային նշանակություն ունեն ռազմական և առևտրատրանսպորտային տեսանկյունից։
«Այսպիսով` այդ հրթիռային միջոցները կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի երկրների ագրեսիվ գործողություններում՝ ռազմավարական կարգի խնդիրներ լուծելու համար։ Այն անձանց համար, որոնք Վաշինգտոնում և Օսլոյում որոշում են կայացրել Նորվեգիայում նշված համակարգերի տեղակայման մասին, չպետք է անակնկալ լինի, որ ռուսական արձագանքման միջոցառումների շրջանակներում ամերիկյան համալիրների տեղակայման և կառավարման վայրերը, ինչպես նաև դրանց սպասարկող ենթակառուցվածքները հատուկ ուշադրության առարկա են դառնում Ռուսաստանի Դաշնության ռազմավարական զսպման ուժերի կողմից, ինչը զինված հակամարտության դեպքում ներառում է համապատասխան հարվածային միջոցների մարտական կիրառման պլանավորում»,– շեշտել է նա։
Զախարովան նշել է, որ նման քայլերը, մեղմ ասած, «զրոյացնում» են ռազմավարական հարցերով ԱՄՆ–ի հետ կառուցողական քննարկումների նախադրյալները։
Նշենք, որ ԱՄՆ–ն միջին և փոքր հեռահարության հրթիռների նոր կայանք է տեղակայել Նորվեգիայում, և Նորվեգիան դարձել է եվրոպական 2-րդ երկիրը, որտեղ նման համակարգեր են տեղակայված։